ՄԱՐՏԻ 13-ԻՆ ԿՆՇՎԻ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 110-ԱՄՅԱԿԸ<br />


ՄԱՐՏԻ 13-ԻՆ ԿՆՇՎԻ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 110-ԱՄՅԱԿԸ

  • 12-03-2007 16:52:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 13-ին լրանում է Եղիշե Չարենցի ծննդյան 110-ամյակը: Ինչպես եւ ամեն տարի, հայ մտավորականության ներկայացուցիչները, ուսանողությունն ու դպրոցականներն այդ օրը կայցելեն մեծ բանաստեղծի հուշահամալիր, ուր կանցկացվեն չարենցյան ընթերցումներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, բանաստեղծի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ թանգարանում կկազմակերպվի հանդիսավոր միջոցառում: Նրա խոսքերով, թանգարանը եւ Հայաստանի Գրողների միությունը այս տարին հայտարարել են Չարենցյան տարի, այդ իսկ պատճառով ամբողջ տարի ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում եւ Արցախում կկազմակերպվեն բազմաբնույթ միջոցառումներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ