ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏՆԻ<br /> ԴԱՐՁԱՆ 62,69 ԵՎ 77 ԿԳ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ<br />


ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏՆԻ
ԴԱՐՁԱՆ 62,69 ԵՎ 77 ԿԳ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

  • 07-03-2007 20:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացվող ծանրամարտի Հայաստանի առաջնությունում մարտի 7-ին ասպարեզ ելան քաշային 3 կարգի ներկայացուցիչներ: 62 կգ քաշային կարգում երկամարտի 265 կգ արդյունքով Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Արսեն Թամրազյանը (Գյումրի): 69 կգ քաշային կարգում հաղթեց Գեւորգ Կակոյանը (ԲԿՄԱ) երկամարտի 285 կգ արդյունքով: 77 կգ քաշային կարգում 1-ին տեղը գրավեց Գեւորգ Դավթյանը (Գյումրի): Նրա երկամարտի ցուցանիշն է 340 կգ: Մարտի 8-ին մրցահարթակ կբարձրանան 85, 94, 105 կգ եւ գերծանր քաշային մարզիկները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play