ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացվող
ծանրամարտի Հայաստանի առաջնությունում մարտի 7-ին ասպարեզ ելան
քաշային 3 կարգի ներկայացուցիչներ:
62 կգ քաշային կարգում երկամարտի 265 կգ արդյունքով Հայաստանի
չեմպիոնի կոչումը նվաճեց Արսեն Թամրազյանը (Գյումրի): 69 կգ
քաշային կարգում հաղթեց Գեւորգ Կակոյանը (ԲԿՄԱ) երկամարտի 285 կգ
արդյունքով: 77 կգ քաշային կարգում 1-ին տեղը գրավեց Գեւորգ
Դավթյանը (Գյումրի): Նրա երկամարտի ցուցանիշն է 340 կգ:
Մարտի 8-ին մրցահարթակ կբարձրանան 85, 94, 105 կգ եւ գերծանր
քաշային մարզիկները: