ԿԱՀԻՐԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԵՆԱԼԵՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՆԿԱՐԻՉ ԹԵՆԻ<br /> ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ<br />


ԿԱՀԻՐԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԵՆԱԼԵՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՆԿԱՐԻՉ ԹԵՆԻ
ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

  • 28-02-2007 20:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կահիրեում` 2006 թ. դեկտեմբերի 12-ից մինչեւ այս տարվա փետրվարի 1-ը կայացած միջազգային 10-րդ բիենալեում, որին մասնակցել է 53 երկրի 135 արվեստագետ, Հայաստանի ներկայացուցիչ, նկարիչ Թենի Վարդանյանն արժանացել է ոսկե մեդալի: Այս մասին փետրվարի 28-ին կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Նրա խոսքերով, բիենալեում ներկայացված հայ արվեստագետի «Աթոռ» նկարն արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին. «մեծ հպարտություն է միջազգային բիենալեում բազմաթիվ աշխատանքների շրջանում առաջին պատվավոր հաղթանակը տանելը»: Ժյուրիի կազմում են եղել վեց երկրների` Իտալիայի, Մարոկկոյի, Իսպանիայի, Իռլանդիայի, Եգիպտոսի ներկայացուցիչները: Թ.Վարդանյանի խոսքերով, իր համար անակնկալ էր այդքան շատ թվով մասնակիցների մեջ առաջին տեղը գրավելը: Նա նշեց նաեւ, որ փետրվարի 13-17-ը Կահիրեում Հայաստանի դեսպանատան եւ Եգիպտոսի մշակույթի նախարարության կողմից կազմակերպվել է իր գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որին աջակցել է նաեւ Ահմադ Շահուվի թանգարանը: Ըստ նրա, Եգիպտոսի ժողովուրդը մեծապես ծանոթ է հայկական մշակույթին, իսկ տեղի հայ համայնքը նպաստում է արտերկրում հայկական արվեստը ներկայացնելու գործին: Թ.Վարդանյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է, 20-ից ավելի անհատական եւ խմբակային ցուցահանդեսների հեղինակ, ում աշխատանքները ցուցադրվել են Բեյրութում, Նիկոզիայում, Փարիզում, Լոնդունում, Սանկտ Պետերբուրգում, Հալեպում եւ այլուր: Նշենք, որ Կահիրեի բիենալեն հիմնադրվել է Եգիպտոսի մշակույթի նախարարության կերպարվեստի բաժնի կողմից 1984 թվականին, որին Հայաստանի մասնակցությունը սկսվել է 1996 թ-ից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play