ԿԱՊԱՆԻ «ԳԱՆՁԱՍԱՐԸ» 2:0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ<br /> ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ<br />


ԿԱՊԱՆԻ «ԳԱՆՁԱՍԱՐԸ» 2:0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

  • 28-02-2007 19:08:00   | Թուրքմենստան  |  Սպորտ
ԱՇԳԱԲԱԴ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 27-ին Աշգաբադում տեղի ունեցան «Թուրքմենբաշու Գավաթի» խաղարկության խմբային մրցաշարի վերջին հանդիպումները: Կապանի «Գանձասարը» կրկին ոչ-ոքի խաղաց (0:0) Ղազախստանի «Օրդաբաս»-ի հետ եւ ենթախմբում գրավեց 2-րդ տեղը: Կիսաեզրափակիչ անցավ «Օրդաբաս»-ը: Պայքարից դուրս մնացած «Գանձասարը» ընկերական հանդիպում անցկացրեց Թուրքմենստանի օլիմպիական հավաքականի հետ եւ հաղթեց 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Էդվարդ Մանուչարյանը եւ Կարեն Խաչատրյանը: Փետրվարի 28-ին կապանցի ֆուտբոլիստները եւս 1 ընկերական հանդիպում կունենան` այս անգամ Թուրքմենստանի բազմակի չեմպիոն, Աշգաբադի «Կոպետդաղ» թիմի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play