ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆ» ՄԵԴԱԼՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՇԱԽՄԱՏԻ<br /> ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ<br />


ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆ» ՄԵԴԱԼՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՇԱԽՄԱՏԻ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

  • 27-02-2007 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գործկոմի նիստը, որը վարում էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Թուրինի համաշխարհային օլիմպիադայում գերազանց ելույթներ ունենալու համար ՀԱՕԿ-ի նախագահը «Հրանտ Շահինյան» մեդալով պարգեւատրեց ՀՀ շախմատի ազգային հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Կարեն Ասրյանին, Սմբատ Լպուտյանին, Արտաշես Մինասյանին, մարզիչներ Արշակ Պետրոսյանին եւ Տիգրան Նալբանդյանին: Նիստում հաստատվեց «Պեկին-2008»-ի օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքական թիմերի աշխատանքները համադասող շտաբի կազմը, որում ընդգրկված են 22 մարդ: «Պեկին-2008» օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար հաստատվեց ՀԱՕԿ-ի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play