ՄՈՐԵԼԻԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԸ<br />


ՄՈՐԵԼԻԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԸ

  • 26-02-2007 20:00:00   | Մեքսիկա  |  Սպորտ
ՄՈՐԵԼԻԱ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 25-ին Մեքսիկայի Մորելիա քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային գերմրցաշարի 1-ին կեսը: 7-րդ փուլում Լեւոն Արոնյանը պարտվեց Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա) եւ այժմ 3,5 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը: Իսկ 4,5-ական միավորով առաջատարներն են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Մրցաշարի 2-րդ կեսը կանցկացվի մարտի 2-10-ին` Իսպանիայի Լինարես քաղաքում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play