ՋԱԿԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՋԱԿԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 23-02-2007 18:30:00   | Իսպանիա  |  Սպորտ
ՋԱԿԱ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 23-ին Իսպանիայի Ջակա քաղաքում ավարտվեց Եվրոպայի երիտասարդական ձմեռային մարզական օլիմպիական փառատոնը: Փետրվարի 22-ին գեղասահքի մրցումների կամավոր ծրագրում Արմինե Ստամբոլցյանը 29 մասնակիցների մեջ գրավեց 22-րդ, իսկ Հովհաննես Մկրտչյանը 20 մասնակիցների մեջ 9-րդ տեղը: 10 կմ ազատ ոճի դահուկավազքում Արգամ Գրիգորյանը 97 մարզիկների պայքարում զբաղեցրեց 60-րդ, իսկ Համլետ Զիրոյանը` 72-րդ տեղը: 7,5 կմ ազատ ոճի դահուկավազքում Քրիստինե Խաչատրյանը 82 աղջիկների մրցավեճում 43-րդն էր: Հատուկ ոլորավայրէջքում Յուրի Մանուկյանը եւ Միշա Ղազարյանը 105 լեռնադահուկորդների պայքարում գրավեցին, համապատասխանաբար, 54 եւ 56-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play