ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀԱՆՈՒՄ Է ԻՐԱՔԻՑ<br />


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀԱՆՈՒՄ Է ԻՐԱՔԻՑ

  • 21-02-2007 20:52:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը երեքշաբթի հեռախոսով ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին հայտնել է բրիտանացի զինծառայողներին Իրաքից դուրս բերելն սկսելու մտադրության մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Գորդոն Ջոնդրոուն: Անգլիացիները իրաքյան պատերազմի կատաղի հակառակորդներ են, եւ վարչապետի վարկանիշը դրա պատճառով անշեղորեն ընկնում է: Ավելի շուտ, դա էլ հենց այն պատճառն է, որ բրիտանական զորքերը ամենակարճ ժամկետում կլքեն Իրաքը: Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե իրադրությունը Իրաքում բարդանա, Մեծ Բրիտանիայի զինծառայողները կարող են որոշ ժամանակ էլ մնալ այնտեղ: Այժմ Իրաքում են գտնվում 7 հազարից ավելի բրիտանացի զինծառայողներ, որոնցից, ինչպես սպասվում է, մի քանի ամսվա ընթացքում ետ կկանչվի մոտ 1,5 հազար մարդ, իսկ մինչեւ տարեվերջ Բրիտանիա վերադարձած զինվորականների թիվը կհասնի 3 հազարի:
Նոյյան տապան  -   Միջազգային