ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ<br /> 43 ԵՐԿՐՆԵՐԻ 1500 ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ<br />


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ
43 ԵՐԿՐՆԵՐԻ 1500 ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ

  • 21-02-2007 19:36:00   | Իսպանիա  |  Սպորտ
ՋԱԿԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Ջակա քաղաքում մեկնարկել է Եվրոպայի երիտասարդական ձմեռային մարզական օլիմպիական փառատոնը, որին մասնակցում են 43 երկրների 1500 պատվիրակներ: ԻՆչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀԱՕԿ-ի աշխատակից Ժաննա Այվազյանը, գեղասահորդների պայքարում Արմինե Ստամբոլցյանը պարտադիր ծրագրից հետո 29 մասնակիցների մեջ 18-րդն է, իսկ Հովհաննես Մկրտչյանը 20 մենասահորդների մրցավեճում 12-րդը: 7,5 կմ դասական ոճի դահուկավազքում Արգամ Գրիգորյանը 64-րդն է, Համլետ Զիրոյանը` 71-րդը 91 մասնակիցների պայքարում, իսկ Քրիստինե Խաչատրյանը` 61-րդը` 80 մասնակիցների պայքարում: Յուրի Մանուկյանը եւ Միշա Ղազարյանը հսկա ոլորավայրէջքում գրավել են, համապատասխանաբար, 66 եւ 69-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play