«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄՐՑԱՇԱՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԵԶՐԱԳԾԻՆ<br />


«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄՐՑԱՇԱՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԵԶՐԱԳԾԻՆ

  • 21-02-2007 18:03:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 20-ին տեղի ունեցան Մոսկվայում անկացվող «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարի «Ա1» խմբի 7-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի շախմատիստներից 7 հնարավորից 4,5-ական միավոր ունեն Արտաշես Մինասյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Նրանցից կես միավորով են ետ մնում Վլադիմիր Հակոբյանը եւ Կարեն Ասրյանը: 5,5-ական միավորով խմբում առաջատար են 3 մասնակիցներ: «Ա2» խմբում 7 հնարավորից 6,5 միավորով մինաձնյա առաջատարն է Շախրատ Սաֆինը (Ուզբեկստան): Իսկ Արման Փաշիկյանը եւ Արսեն Եղիազարյանը վաստակել են 5-ական միավոր եւ մի մեծ խումբ շախմատիստների հետ բաժանում են 4-20-րդ տեղերը: «Բ» եւ «Ց» խմբերում փետրվարի 21-ին նշանակված են վերջին` 9-րդ, փուլի հանդիպումները: 8 փուլից հետո «Բ» խմբում Դավիթ Քալաշյանը 6 միավորով բաժանում է 3-12-րդ, իսկ «Ց»-ում` Տիգրան Սիմոնյանը 6,5 միավորով` 1-8-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play