«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ<br /> ԽՄԲԵՐՈՒՄ ԵՆ <br />


«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ
ԽՄԲԵՐՈՒՄ ԵՆ

  • 19-02-2007 17:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 18-ին Մոսկվայում շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային խոշոր մրցաշարում անցկացվեցին հերթական փուլերի հանդիպումները: A1 խմբում 5 հնարավորից 3,5-ական միավորով մի մեծ խումբ շախմատիստների հետ 5-19-րդ տեղերում են ընթանում Հայաստանի ներկայացուցիչներ Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը եւ Գաբրիել Սարգսյանը: A2 խմբում 5-3,5-ական միավորով 11-27-րդ տեղում են Դավիթ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը եւ Ավետիք Գրիգորյանը: B խմբում խաղացվել է 6 փուլ: Դավիթ Քալաշյանը 5 միավորով 4 շախմատիստների հետ բաժանում է 3-6-րդ տեղերը: 6 փուլ է կայացել C խմբում, ուր Սուրեն Պողոսյանը 5 միավորով 5 շախմատիստների հետ կիսում է աղյուսակի 4-8-րդ հորիզոնականները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play