ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԼՈՂՈՐԴՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՎԱՔ ԵՆ<br /> ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԼՈՂՈՐԴՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՎԱՔ ԵՆ
ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

  • 15-02-2007 20:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԾԱՂԿԱՁՈՐ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 14-ին Ծաղկաձորի օլիմպիական մարզահանգրվանում իր ուսումնամարզական հավաքն է սկսել Հայաստանի լողի ազգային հավաքականը: Հայ լողորդները համատեղ մարզվում են Ծաղկաձոր ժամանած Բելառուսի հավաքականի անդչամների հետ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ 20 օր հետո հավաքը կշարունակվի Երեւանում: Իսկ մարտի 17-25-ին լողի միջազգային ֆեդերացիայի միջոցներով 1-շաբաթյա հավաք կկազմակերպվի Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, ուր մարտի 26-ին կմեկնարկի աշխարհի առաջնությունը: Հայաստանից առաջնությանը կմասնակցեն 4 լողորդներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play