ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՎ<br /> ՀԱՕԿ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՎ
ՀԱՕԿ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 14-02-2007 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 18-23-ին Իսպանիայում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը այս ստուգատեսին կներկայանա 3 մարզաձեւով. լեռնադահուկային սպորտ` 2, դահուկավազք` 3, գեղասահք` 2 մարզիկ: Փետրվարի 12-ին թիմերի մարզիչների հետ հանդիպեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ նրանց հաղորդեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի բարեմախթանքը: Նշենք, որ պատվիրակության կազմում ընդգրկված բոլոր մարզիկների համար սա միջազգային առաջին մրցուղերթն է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play