ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ<br /> ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ
ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

  • 09-02-2007 17:41:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականները գլխավոր մարզիչներ Հրանտ Ենոքյանի եւ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ լրջորեն նախապատրաստվում են սեպտեմբերին Բաքվում անցկացվելիք աշխարհի առաջնություններին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Հայսպորտպետկոմի մամլո քարտուղար, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) նախագահ Յուրի Արեքսանյանը: Նա նշեց, որ Ադրբեջանի «ԱՊԱ-Սպորտ» գործակալությունը փետրվարի 8-ին լուր է տարածել, թե իբր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Յուրա Վարդանյանն հայտարարել է, որ Հայաստանի ըմբիշները հրաժարվել են Բաքվում կայանալիք մրցումներին մասնակցությունից: Սա, ըստ ՀՀ Հայսպորտպետկոմի մամլո քարտուղարի, Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է, քանի որ Լ.Վարդանյանը երբեւիցե նման հայտարարություն չի արել:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play