ՄԱՐՏԻ 5-10-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ


ՄԱՐՏԻ 5-10-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 08-02-2007 17:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 5-10-ին կանցկացվի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով կկազմավորվեն ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, վաստակավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Այնուհետեւ կհաջորդեն նախապատրաստական 2 ուսումնամարզական հավաքները, որից հետո ծանրորդները կմեկնեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք, որտեղ ապրիլի 14-22-ին կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Իսկ «Պեկին-2008»-ի վարկանիշ ստանալը ընձեռում է սեպտեմբերին Թաիլանդում անցկացվելիք աշխարհի առաջնությունը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play