ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԱՐՊԱՍԸ ԿՐԿԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՌՈՄԱՆ<br /> ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԱՐՊԱՍԸ ԿՐԿԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՌՈՄԱՆ
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ

  • 05-02-2007 19:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 5-ի լուսադեմին Անդորրա մեկնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը` գլխավոր մարզիչ, շոտլանդացի Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ: Փետրվարի 7-ին ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների օր է նշանակված: Այդ օրը Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Անդորրայի ընտրանու հետ: Նշենք, որ այս հանդիպմանը չեն մասնակցելու Իրանում գտնվող Ալեքսանդր Թադեւոսյանը, Աղվան Մկրտչյանը, Հոլանդիայի «Այաքս»-ի խաղացող Էդգար Մանուչարյանը եւ էլի մի քանիսը: Հայաստանի հավաքականի դարպասը կրկին կպաշտպանի փորձառու Ռոման Բերեզովսկին: Թիմակիցներին միացել է նաեւ պաշտպան Կարեն Դոխոյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play