ԵՂԻՇԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ԲԱՆԱՆՑԻ» ԿԱԶՄՈՒՄ<br />


ԵՂԻՇԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ԲԱՆԱՆՑԻ» ԿԱԶՄՈՒՄ

  • 31-01-2007 17:29:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 31-ին Երեւանից Կիպրոս ուսումնամարզական հավաքի մեկնեց Երեւանի «Բանանցը»: Մարզումներին զուգահեռ «Բանանցի» ֆուտբոլիստները կանցկացնեն 4 ստուգողական խաղ: Թիմի կազմում փորձաշրջան կանցնեն 3 արտասահմանցի ֆուտբոլիստներ: Նշվենք, որ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Եղիշե Մելիքյանը որոշել է վերադառնալ Ուկրաինայից եւ խաղալ «Բանանցի» կազմում: Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը շարունակում է նաեւ Երեւանի «Արարատը», որը մարզվում է Ձորաղբյուրում: Փետրվարի 7-ին թիմը ուսումնամարզական հավաքի կմեկնի արտասահման: Դեռեւս միայն հայտնի է, որ վերջին հավաքը տեղի կունենա մարտին Կիպրոսում: «Արարատում» փորձաշրջան են անցնում 2 բրազիլացիներ (մեկը` պաշտպան, մյուսը` կիսապաշտպան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play