Երկրաշարժ Ֆուկուսիմայի շրջակայքում


Երկրաշարժ Ֆուկուսիմայի շրջակայքում

  • 13-07-2011 08:18:20   | Ճապոնիա  |  Հասարակություն
Ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջակայքում, որտեղ գնտվում է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, տեղի է ունեցել 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ` ավերածություններ չկան, ցունամի չի սպասվում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկասիմա պրեֆեկտուրայի Խաղաղ օվկիանոսի ափամերձ տարածքում: Կենտրոնի խորությունը եղել է մակերեսային: Ավելի ուժգին ստորգետնյա տանատանումներ են գրանցվել Ֆուկուսիմա, Միյագի եւ Իվատե պրեֆեկտուրաներում, որտեղ կան լուրջ վնասծներ, ինչպես նաեւ` Յամագատա, Իբարակի, Տոտիգի, Ակիտա, Նիիգատա եւ Սայտամա պրեֆեկտուրաներում: Նշենք, որ վերջին օրերին Հոնսյու կղզու հյուսիս-արեւելքում սա արդեն երկրորդ երկրաշարժն է, որ գերազանցում է 5 բալը: Սեյսմոլոգների կանխատեսմամբ` այս սեյսմիկ ակտիվությունը կպահպանվի առաջիկա 6-12 ամիսներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն