Տանելով հերթական հաղթանակը Հայաստանի հավաքականը շարունակում գլխավորել շախմատի աշխարհի առաջնությունը


Տանելով հերթական հաղթանակը Հայաստանի հավաքականը շարունակում գլխավորել շախմատի աշխարհի առաջնությունը

  • 08-01-2010 21:39:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Բրազիլիայի թիմին: Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանը ոչ ոքի խաղացին: Հաղթական միավորը մեր թիմին բերեց Լեւոն Արոնյանը, որը հաղթեց Բրազիլիայի առաջատար Ջիովաննի Վիսքովինին: Հայաստանի եւ ԱՄՆ հավաքականները 6-ական միավորով (10 անհատական միավոր) գլխավորում են առաջնությունը: Նրանց հետապնդում են Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Իսրայելի թիմերը, որոնք վաստակել թիմային 6 միավոր, սակայն մեր թիմին զիճում են անհատական միավորներով: Ձորրորդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետեւյալ արդյունքները: ԱՄՆ - Եգիպտոս 3:1 Ռուսաստան - Ադրբեջան 2,5:1,5 Հունաստան - Իսրայել 1,5:2,5 Թուրքիա - Հնդկաստան 1:3 Հունվարի 9-ին հինգերորդ տուրում մեր ընտրանին հանդիպելու է Հնդկաստանի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ