Չինաստանում փակվել է ավելի քան մեկ միլիոն կայք


Չինաստանում փակվել է ավելի քան մեկ միլիոն կայք

  • 13-07-2011 15:11:56   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Չինաստանում համացանցի խիստ վերահսկողությունը հանգեցրել է նրան, որ երկրում մեկ տարվա կտրվածքով փակվել է ավելի քան մեկ միլիոն կայք, հաղորդում է BBC լրատվականը: Ըստ Չինաստանի պետական ինստիտուտներից մեկի հետազոտության, երկրում 2010թ. վերջին 40%-ով քիչ կայք կար 2009թ. համեմատ: Հետազոտողների տեղեկացմամբ, վերահսկողության խստացումը առավելապես վերաբերում է պոռնոգրաֆիկ բնույթի կայքերին: Գրաքննության պատճառով Չինաստանում արգելված են Facebook, Youtube եւ Twitter կայքերը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ