Հայաստանի տարածքում կասեցվել է «Questnet» միջազգային<br /> կազմակերպության անվան տակ միմյանցից անկախ գործող երկու<br /> կազմակերպված խմբերի հանցավոր գործունեությունը<br />


Հայաստանի տարածքում կասեցվել է «Questnet» միջազգային
կազմակերպության անվան տակ միմյանցից անկախ գործող երկու
կազմակերպված խմբերի հանցավոր գործունեությունը

  • 03-12-2009 21:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կասեցվել է ՀՀ-ի տարածքում «Questnet» միջազգային կազմակերպության անվան տակ միմյանցից անկախ գործող երկու կազմակերպված խմբերի հանցավոր գործունեություն, որն ուղղված է եղել խաբեության միջոցով քաղաքացիներից դրամական միջոցների հափշտակմանը եւ այսպես կոչված «ֆինանսական բուրգի» ստեղծմանը: Պարզվել է, որ ներցանցային մարքետինգով զբաղվող «Questnet» կազմակերպությունը տարբեր երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում ունենալով ներկայացուցիչներ, ինտերնետ կայքի միջոցով քաղաքացիներին վաճառել է 600-1500 ԱՄՆ դոլար արժողությամբ առողջությունը իբր կարգավորող տարբեր տեսակի ապակյա ԲԻՈ-դիսկեր, տեխնիկական այլ ապրանքներ, ինչպես նաեւ մինչեւ 8 գրամ քաշով ոսկյա զարդեր եւ վզնոցներ: Հետագայում քաղաքացիները, հասկանալով, որ վճարված գումարը տասնյակ անգամներ գերազանցում է ապրանքի իրական արժեքը, «Questnet»-ի ներակայացուցիչներից ետ են պահանջել իրենց գումարները, ինչին ի պատասխան նրանց առաջարկվել է շարունակել ցանցի ընդլայնման գործընթացը, վստահեցնելով, որ նրանք ոչ միայն կարող են վերադարձնել իրենց վճարած գումարները, այլ նաեւ ստանալ զգալի եկամուտ: Ըստ ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի, Քննությամբ պարզվել է, որ «Questnet»-ի ղեկավարներ, ԻԻՀ քաղաքացի Ռայմոնդ Քոչարյանսի եւ ՀՀ քաղաքացի Վաչե Մանուկյանի կողմից կազմակերպված երեւանյան ցանցում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 113 քաղաքացիներ, որոնց վստահությունը չարաշահելու եղանակով նրանցից հափշտակվել է խոշոր չափի գումարներ: Ռ.Քոչարյանսը եւ Վ.Մանուկյանը ձերբակալված են: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: «ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք չգայթակղվել արագ հարստանալու ցանկությամբ եւ հեռու մնալ նմանատիպ խարդախներից եւ կասկածելի կազմակերպություններին անդամակցելուց: «Questnet» կազմակերպությունների հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ Քննչական վարչություն 57-93-16 համարով»,- ասված է ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
Նոյյան տապան  -   Հասարակություն