Վաչե եւ Թամար Մանուկյանները 11 մլն. դոլար են նվիրաբերել<br /> ՀԲԸՄ-ի Փասադենայի կենտրոնին եւ միջնակարգ դպրոցին<br />


Վաչե եւ Թամար Մանուկյանները 11 մլն. դոլար են նվիրաբերել
ՀԲԸՄ-ի Փասադենայի կենտրոնին եւ միջնակարգ դպրոցին

  • 09-11-2009 16:25:00   | ԱՄՆ  |  Հասարակություն
ՓԱՍԱԴԵՆԱ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Լոնդոնահայ բարերարներ Վաչե եւ Թամար Մանուկյանները 11 մլն. ԱՄՆ դոլար են նվիրաբերել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հարավային Կալիֆոռնիայի Փասադենայի կենտրոնին եւ միջնակարգ դպրոցին: Բարերարներին պատվելու նպատակով կազմակերպվել է հատուկ տոնախմբություն: Ինչպես տեղեկացնում է www.mirrorspectator.com կայքը, ՀԲԸՄ Փասադենայի կենտրոնը եւ Փասադենայի միջնակարգ դպրոցը կկրեն Վաչե եւ Թամար Մանուկյանների անունները: ՀԲԸՄ-ի Փասադենայի միջնակարգ դպրոցը գործում է արդեն 3 տարի եւ ունի շուրջ 120 աշակերտ:
Նոյյան տապան  -   Հասարակություն