Պոլսո հայոց պատրիարքարան են այցելել գերմանացի ուխտավորներ<br />


Պոլսո հայոց պատրիարքարան են այցելել գերմանացի ուխտավորներ

  • 23-10-2009 18:15:00   | Թուրքիա  |  Հասարակություն
ՍՏԱՄԲՈՒԼ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գերմանացի ավետարանչական ուխտավորների 28-հոգանոց խումբը հոկտեմբերի 19-ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան, որտեղ նրանց ընդունել է Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի հայկական «Լրաբեր» պարբերականը, հյուրերը Ստամբուլ են ժամանել փոքրամասնությունների կրոնական հաստատությունները այցելելու նպատակով: Արամ Սրբազանի հետ զրույցում հյուրերը հետաքրքրվել են պատրիարքական աթոռի, հայ համայնքի, Թուրքիայի քրիստոնյաների կյանքի, միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերությունների մեջ ունեցած դերի մանրամասներով:
Նոյյան տապան  -   Հասարակություն