Եվրոդատարանն ընդունել է «Բջնի» գործարանն ընդդեմ Հայաստանի<br /> Հանրապետության դիմումը<br />


Եվրոդատարանն ընդունել է «Բջնի» գործարանն ընդդեմ Հայաստանի
Հանրապետության դիմումը

  • 19-10-2009 18:16:00   | Հայաստան  |  Իրավունք

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքն ընդունել է «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Գործի համարն է N 41340/09: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տեղեկացրեց «Բջնի»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը: Ըստ նրա, Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչեւ 2009թ.-ի նոյեմբերի 19-ը ներկայացնել նաեւ բողոքի ամփոփագիր: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին 2009թ. հուլիսի 24-ին փոխանցված դիմումով դիմողները խնդրել են, որպես արդար փոխհատուցում Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել տրամադրել մոտ 220 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Միջազգային իրավունքի որոշ մասնագետների կարծիքով, վերոհիշյալ բողոքը հիմնավոր է: Չնայած դրան, Եվրոպական դատարանը կարող է 220 մլն եվրոյից պակաս գումարի վճարում պարտադրել ՀՀ-ին` հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը:
Նոյյան տապան  -   Իրավունք