Հոկտեմբերի 25-ից Հայաստանն անցնում է ձմեռային ժամանակի<br />


Հոկտեմբերի 25-ից Հայաստանն անցնում է ձմեռային ժամանակի

  • 08-10-2009 15:24:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հոկտեմբերի 25-ից հանրապետությունն անցնում է ձմեռային ժամանակի: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, այդ օրը ժամը 03-ին ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամով ետ տեղափոխել:
Նոյյան տապան  -   Հասարակություն