ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվել է Եվրոպական<br /> Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ<br />


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվել է Եվրոպական
Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ

  • 06-10-2009 19:48:00   | Իտալիա  |  Իրավունք

ՖԼՈՐԵՆՑԻԱ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Եվրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի հերթական ամենամյա ընդլայնված համաժողովը, որի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ընտրվել է Եվրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ: Ընտրություններին մասնակցել են մոտ 60 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում եղել է նաՅ ԼՂՀ Օմբուդսման Յուրի Հայրապետյանը: Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, Օմբուդսմանների եվրոպական ինստիտուտը հիմնադրվել է 1988 թվականին Ավստրիայում: Այս հեղինակավոր կազմակերպության խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գիտական հետազոտությունների անցկացումը, քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը, օմբուդսմանների հաստատությունների սատարումն ու գիտական օժանդակումը: Ներկայումս եվրոպական բոլոր երկրների օմբուդսմանները այդ կառույցի անդամներ են:
Նոյյան տապան  -   Իրավունք