Ռուսաստանում դատելու են նացիստական խմբի, որի գոյությունը<br /> բացահայտվել է հայազգի անձնավորության սպանության հետաքննության<br /> ընթացքում <br />


Ռուսաստանում դատելու են նացիստական խմբի, որի գոյությունը
բացահայտվել է հայազգի անձնավորության սպանության հետաքննության
ընթացքում

  • 24-09-2009 18:54:00   | Ռուսաստան  |  Հասարակություն
ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նիժնի Նովոգորոդում դատելու են «ՕԲ-88» նացիստական խմբի անդամներին: Միլիցիայի աշխատակիցները այդ խմբավորման գոյությունը բացահայտել են հայազգի անձնավորության սպանության հետաքննության ընթացքում: Մոտակա օրերին Նիժնի Նովգորոդի Սորմովսկի շրջանի դատարանում կսկսվի «Սպիտակամորթների ընկերություն-88» նացիստական հանցախմբի 5 մասնակիցների դատավարությունը, որոնք մի շարք հանցագործություններ են կատարել ազգային խտրականության հողի վրա: Ինչպես գրում է «Երկրամասը», վկայակոչելով «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը, 2007 թվականին երիտասարդները, որ այն ժամանակ 13-17 տարեկան էին, մի քանի հարձակումներ են գործել գրաֆֆիտիստների, ինչպես նաեւ պանկ-մշակույթի երկրպագուների վրա, հրդեհել Հայաստանի քաղաքացու պատկանող կրպակը: Ոճրագործներին բռնելուց հետո իր մեղքը խոստովանել է միայն հանցախմբի մի անդամ: Սվետլոյարսկի ավանում, որտեղ ապրում են մեղադրյալների մեծ մասը, գործել են մի քանի ծայրահեղական ընկերություններ: Դրանց միավորման արդյունքում կազմավորվել է «Սպիտակամորթների ընկերություն-88»-ը: Ընկերությամբ զբաղվել են ՌԴ ՆԳՆ Վոլգյան դաշնապետական օկրուգի գլխավոր վարչության օպերատիվայինները: Միլիցիայի աշխատակիցները այդ խմբավորման գոյությունը բացահայտել են հայազգի անձնավորության սպանության հետաքննության ընթացքում: Մեղադրյալներին ներկայացվել է ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու, ծեծկռտուքի, խուլիգանության, ազգային խտրականության բորբոքման, առողջությանը թեթեւ վնասվածք պատճառելու մեղադրանք: Ընկերության կազմակերպիչը ներկայումս պատիժ է կրում ավտոմեքենայի առեւանգման համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն