Գերմանիայում գործում է Սեւրուգյանների լուսանկարչական եւ<br /> գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը <br />


Գերմանիայում գործում է Սեւրուգյանների լուսանկարչական եւ
գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

  • 16-06-2009 17:45:00   | Գերմանիա  |  Մշակույթ
ՖՐԱՆԿՖՈՒՐՏ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրանկֆուրտի Համաշխարհային մշակույթների թանգարանում մի քանի ամիս շարունակ գործում է իրանահայ դասական լուսանկարիչ Անտուան Սեւրուգյանի եւ նրա որդու` գեղանկարիչ Անդրե Սեւրուգյանի (Դարվիշ) աշխատանքների ցուցահանդեսը: 2008թ. դեկտեմբերի 6-ին բացված «Սեւրուգյան կամ արեւելյան պատկերներ` լուսանկարով եւ գեղանկարչությամբ, 1880-1980թթ.» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչեւ 2009թ. հուլիսի 7-ը: Ինչպես հաղորդում է «Մարմարա» օրաթերթը, բացի Անտուան Սեւրուգյանի հեղինակած լուսանկարչական ապակիներից, ցուցադրանքում ներկացված են Անդրե Սեւրուգյանի իրանական թեմաներով 90 գեղանկարչական աշխատանքները: Ցուցադրված նմուշները պատկանում են Անտուան Սեւրուգյանի թոռանը` Էմմանուել Սեւրուգյանին: Անտուան Սեւրուգյանը (1840-1933թթ.) եղել է 20-րդ դարասկզբի Իրանի առաջավոր լուսանկարիչներից մեկը: Նրա աշխատանքներից պահապանվել են շուրջ 2000 լուսանկարչական ապակիներ, իսկ մնացած 7000 գործերը, ցավոք, ոչնչացել են Իրանի Սահմանադրական շարժման տարիներին: Նրա որդու` գեղանկարիչ Անդրե Սեւրուգյանի (1894-1996թթ.) գործերը նույնպես ներկայացնում են իրանական եւ հայկական թեմաներ: Անդրեի պարսկական թեմաներով մանրանկարների զգալի մասը պահպանվում է Հնդկաստանում, իսկ հայկական թեմաներով մոմանկար աշխատանքներից մեծ ժողովրդականություն է վայելում «Սայաթ Նովա» շարքը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play