Դրամատիկ արվեստների հայկական միության հայտարարած մրցույթի<br /> եզրափակիչ է անցել 3 ֆիլմ<br />


Դրամատիկ արվեստների հայկական միության հայտարարած մրցույթի
եզրափակիչ է անցել 3 ֆիլմ

  • 11-06-2009 18:59:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դրամատիկ արվեստների հայկական միության (ԴԱՀՄ) հայտարարած «Lillian and Varnum Paul 2009» (անցկացվում է 2 տարին մեկ անգամ) ֆիլմերի մրցույթի եզրափակիչ փուլ են անցել երեք ֆիլմ` Էրիկ Նազարյանի (ԱՄՆ) «Երաժշտություն օտարների համար», Լեւոն Մինասյանի (Ֆրանսիա) «Մոսկվիչ, իմ սեր» եւ Դավիթ Դերանյանին եւ Անտոնի Զանոնթյանի (ԱՄՆ) «Բեդվինը»: Այս մասին տեղեկացրել է ԴԱՀՄ-ն հունիսի 8-ի հաղորդագրությամբ: Մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացվել ֆիլմեր ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Հայաստանից: Պահանջների թվում էին սցենարների հիմքում հայկական թեմատիկայի առկայությունը եւ անգլերեն գրված սցենարներ: Եզրափակիչ փուլ հասած երեք ֆիլմերը կգնահատվեն պատվավոր ժյուրիի կողմից, որի կազմում են կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, պրոդյուսեր, Alcon Entertainment-ի զարգացման գծով փոխնախագահ Սթիվ Վեգները եւ ռեժիսոր Միշել Պերեցյանը: Մրցույթի հաղթողը, ում անունը կհայտարարվի օգոստոսի 28-30-ը Լոս Անջելեսում, կստանա 10 հազար դոլար: Դրամատիկ արվեստների հայկական միության առաքելությունն է Հայաստանի թատրոնի եւ կինոյի ձայնը աշխարհում լսելի դարձնելը, որը կազմակերպությունը իրականացնում է` հնարավորինս աջակցելով դրամատուրգներին, սցենարիստներին եւ ռեժիսորներին: Բացի «Lillian and Varnum Paul» ֆիլմերի մրցույթից, ԴԱՀՄ-ն նաեւ անցկացնում է Վիլյամ Սարոյանի անվան դրամատիկ գործերի մրցույթ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2010թ. փետրվարի 15-ն է: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել www.armeniandrama.org կայքը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play