Բրիտանական Հայ Վիքըմ քաղաքի գրադարանում բացվել է «Հայկական<br /> մշակութային ժառանգության ասպեկտները» խորագրով ցուցահանդես<br />


Բրիտանական Հայ Վիքըմ քաղաքի գրադարանում բացվել է «Հայկական
մշակութային ժառանգության ասպեկտները» խորագրով ցուցահանդես

  • 04-06-2009 19:46:00   |   |  Մշակույթ
ՀԱՅ ՎԻՔԸՄ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ Վիքըմ քաղաքի գրադարանում հունիսի 2-ին տեղի է ունեցել «Հայկական մշակութային ժառանգության ասպեկտները» (Aspects of Armenian Cultural Heritage) խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության եւ «The Chiltern-Armenian» ընկերության համատեղ ջանքերով: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, ցուցահանդեսում ներկայացված են հայկական պատմամշակութային կոթողները եւ ժողովրդի առօրյա կյանքից դրվագներ պատկերող ավելի քան 70 լուսանկարներ եւ հայկական տառարվեստը պատկերող ցուցանմուշներ: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հունիսի 14-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play