Բելառուսում կայացել է Հայաստանի Հանրապետության տոնին<br /> նվիրված համերգ<br />


Բելառուսում կայացել է Հայաստանի Հանրապետության տոնին
նվիրված համերգ

  • 03-06-2009 20:26:00   | Բելոռուս  |  Մշակույթ
ՄԻՆՍԿ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 31-ին Բելառուսի երկաթուղայինների մշակույթի տան դահլիճում կայացել է «Կարոտ-Միասին» խորագրով միջազգային հայկական առաջին փառատոնի եզրափակիչ գալա-համերգը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության տոնին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, փառատոնի անցկացմանն աջակցել են Բելառուսի կրոնների եւ ազգությունների գործերով լիազորի գրասենյակը, Մշակույթի նախարարության ազգային մշակույթների հանրապետական կենտրոնը, Բելառուսում Հայաստանի դեսպանությունը եւ բելառուսահայ համայնքային կազմակերպությունները: Կազմակերպիչների թվում էին հայկական մշակույթի զարգացման հիմնադրամը (Մոսկվա), Բելառուսի հայ ձեռներեցների ակումբը եւ Բելառուսում լույս տեսնող «Միասին» լրագիրը: Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված ելույթով հանդես է եկել եւ համերգի բացումն ազդարարել Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: Միջոցառմանը հայկական դասական եւ էստրադային երաժշտության, պարային համարներով հանդես են եկել երկրի տարբեր մարզերում անցկացված փառատոնի նախնական փուլերի հաղթողները` 26 խմբեր եւ անհատ կատարողներ: Բելառուսի եւ Ռուսաստանի մշակույթի ոլորտի ճանաչված գործիչներից բաղկացած ժյուրին քվեարկության արդյունքում որոշել է հաղթողներին, որոնցից 7-ին շնորհվել են նաեւ Մոսկվայում անցկացվելիք «Կարոտ» միջազգային փառատոնի եզրափակիչում հանդես գալու ուղեգրեր: Դրանց թվում էին «Էրեբունի» ճանաչված պարային համույթը, երգիչներ Եղիազար Ֆարաշյանը, Սերգեյ Կլոչկովը, Եկատերինա Խուդենեցը: Վերջին երկուսը արժանացան նաեւ Հայաստանի դեսպանության սահմանած հատուկ մրցանակներին, որպես հայ հեղինակների ստեղծագործությունների լավագույն բելառուս կատարողներ: Համերգն ավարտվել է Բելառուսի էստրադայի ճանաչված երգչուհիներ Իսկուհի Աբալյանի, Ստելլայի եւ մոսկովյան երգչուհի Սոնայի ելույթներով: Փառատոնի կազմակերպիչներին եւ Բելառուսում հայ մշակույթի տարածման գործում ներդրում ունեցած գործիչներին հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի պարգեւներն է հանձնել հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը Մոսկվայից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play