«Ասողիկ» երգչախումբը ներկայացրել է հայ համայնքը Ստամբուլի<br /> «Միասին ապրենք» խորագրով համերգին<br />


«Ասողիկ» երգչախումբը ներկայացրել է հայ համայնքը Ստամբուլի
«Միասին ապրենք» խորագրով համերգին

  • 03-06-2009 19:30:00   | Թուրքիա  |  Մշակույթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ստամբուլը Եվրոպայի մայրաքաղաք հռչակելու հանդիսությունների շրջանակներում հունիսի 1-ին տեղի է ունեցել «Միասին ապրենք» խորագրով համերգ, որին մասնակցել են հայ, թուրք, հրեա, հույն ժողովուրդները ներկայացնող երգչախմբեր: Ինչպես տեղեկացնում է «Մարմարա» օրաթերթը, հայ համայնքը համերգին ներկայացրել է Բեյօղլուի Սուրբ Երրորդություն եկեղեցու «Ասողիկ» երգչախումբը` Նշան Չալքըչյանի ղեկավարությամբ: Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ ազգերի արվեստասերներ, հայ, հրեա եւ հույն կրոնավորներ: Հայկական կրոնական դասից համերգին ներկա են գտնվել Թաթուլ վարդապետ Անուշյանը, Զատիկ աբեղան, Մյուռոն, Սարգիս, Գեւորգ, Կորյուն, Տիրան քահանա հայրերը: Ելույթից առաջ, հեռուստալրագրողներին տված հարցազրույցի ժամանակ պարոն Չալքըչյանը մասնավորապես նշել է, որ իրենք երգելու են շարականներ, որ գրի են առնվել Համբարձումյան խազերով: Խազերի հեղինակ Համբարձում Լեմոնճյանը ապրել է 18-րդ դարում եւ ժողովրդին է նվիրել ձայնանշանային այնպիսի հարստություն, որից օգտվել են բոլոր ազգերը, ներառյալ` թուրքերը: Մինչեւ եվրոպական ձայնանիշերի ստեղծումը, թուրքերը երկար ժամանակ օգտագործել են Համբարձումյան ձայնանիշերը: Նշան Չալքըճյանը նշել է նաեւ, որ իրենց նպատակն է կորստից փրկել հայերի այս ժառանգությունը եւ այն հասցնել գալիք սերունդներին: Հոգեւոր եւ աշխարհիկ մասերից բաղկացած համերգին հայկական երգչախումբն իր ելույթը եզրափակել է Նշան Չալքըճյանի հեղինակած ու գործիքավորած «Միասին ապրել» երգով, որը մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play