«Սինոփսիս Արմենիա»-ն եւ Հայաստանի Պետական Երիտասարդական<br /> նվագախումբը կկնքեն Համագործակցության հուշագիր<br />


«Սինոփսիս Արմենիա»-ն եւ Հայաստանի Պետական Երիտասարդական
նվագախումբը կկնքեն Համագործակցության հուշագիր

  • 29-05-2009 18:37:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 1-ին «Սինոփսիս Արմենիա» ՓԲ ընկերությունը եւ Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախումբը (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) «Սինոփսիս Արմենիա»-ի շքասրահում կկնքեն Համագործակցության հուշագիր: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեց ընկերության Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մարկոսյանը, Հուշագիրը կստորագրեն «Սինոփսիս Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն, էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման եւ կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանը եւ «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպության տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը: Նախատեսվում է, որ, ըստ հուշագրի, «Սինոփսիս Արմենիա»-ն եւ Երիտասարդական նվագախումբը համատեղ կկազմակերպեն համերգային միջոցառումները: «Այս Հուշագրի ստորագրումը «Սինոփսիս Արմենիա»-ի` որպես կորպորատիվ քաղաքացու, հերթական քայլն է` հասարակության մեջ հոգեւոր արժեքների սերմանման եւ տարածման ուղղությամբ»,- ասել է «Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նույն օրը, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, «Սինոփսիս Արմենիա»-ն կկազմակերպի Խարբերդի մանկատան երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Հավաքված գումարը կփոխանցվի մանկատան երեխաների կարիքները հոգալու համար: Ընկերությունը արդեն երկրորդ անգամ է կազմակերպում այս բարեգործական ակցիան: Առաջին անգամ այն կազմակերպվել էր 2008թ.-ի դեկտեմբերի 22-26-ը: Դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն «Սինոփսիս Արմենիա» այցի ընթացքում ծանոթացել է երեխաների աշխատանքներին: Նշենք, որ Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախումբը, որը ստեղծվել է 2005թ.-ին, արդեն ելույթ է ունեցել նշանավոր երաժիշտներ Դենիս Մացուեւի, Վադիմ Ռեպինի, Վալերի Գերգիեւի եւ ուրիշների հետ, ինչպես նաեւ պատվով համագործակցել Սանկտ Պետերբուրգի աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի Վիրտուոզներ» նվագախմբերի հետ: Նվագախումբը հանդես է եկել աշխարհի տարբեր հանրաճանաչ դահլիճներում` Փարիզի «Opera Garnier»-ում, Բեռլինի «Konzerthaus»-ում, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում, Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվայի ֆիլհարմոնիա), ինչպես նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հայտնի «Դուկտակ», «Աբու Դաբի մշակութային կենտրոն» համերգասրահներում :
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play