Լիբանանում կազմակերպվել է Գ.Հարպոյան վարժարանի աշակերտների<br /> ցուցահանդես<br />


Լիբանանում կազմակերպվել է Գ.Հարպոյան վարժարանի աշակերտների
ցուցահանդես

  • 26-05-2009 18:15:00   | Լիբանան  |  Մշակույթ
ԶԱԼՔԱ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 23-ին Զալքայի Հայ կաթողիկե Ս. Խաչ եկեղեցու «Պետողլյան» սրահում տեղի է ունեցել Հայ կաթողիկե Գ. Հարպոյան վարժարանի աշակերտների գարնանային անդրանիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին ներկա էին կրթական պատասխանատուներ, ծնողներ, ուսուցիչներ եւ արվեստասերներ: Ներկաներին ողջունելուց հետո Հայ կաթողիկե Գ. Հարպոյան վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյանը նշել է, որ ներկա ցուցահանդեսը հնարավոր է դարձել ուսումնական տարվա սկզբում բացված գեղանկարչության եւ քանդակի խմբակների երեքամսյա աշխատանքի շնորհիվ: Հետո տարիքային երեք խմբերի աշակերտներին մրցանակներ են շնորհվել: Առաջին տեղը զբաղեցնող աշակետները ստացել են դրամական պարգեւներ, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը գրավողներին որպես նվեր հանձնվել են զանազան գրենական պիտույքներ: 5-17 տարեկան աշակերտների պատկերած բնանկարները ցուցահանդեսին գարնանային գույների գեղեցիկ ներդաշնակություն են հաղորդել:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play