Երեւանում մեկնարկել է աշխարհի բռնցքամարտի պատանեկան<br /> առաջնությունը<br />


Երեւանում մեկնարկել է աշխարհի բռնցքամարտի պատանեկան
առաջնությունը

  • 25-05-2009 15:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 23-ին Երեւանում մեկնարկել է աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի 13 մարզիկներից առաջնության առաջին փուլը հաղթահարել են 4 մարզիկներ` Կորյուն Սողոմոնյանը (46 կգ), Ազատ Խաչատրյանը (48 կգ), Ջոնիկ Տոնոյանը (54 կգ) եւ Արթուր Քաջոյանը (60 կգ): Նրանցից առաջին երկուսը մայիսի 25-ին կանցկացնեն իրենց երկրորդ հանդիպումները: Նույն օրը իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Սամվել Ոսկանյանը (75 կգ) եւ Գոռ Մարգարյանը (+80 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play