Նելսոն Մանդելայի Միջազգային օրը


Նելսոն Մանդելայի Միջազգային օրը

  • 17-07-2011 20:27:56   | ՀԱՀ  |  Իրավունք

Այսօր լրանում է մեկ տարի, ինչ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել նշել հուլիսի 18-ը որպես Նելսոն Մանդելայի Միջազգային օր: Այդ հարցի քննարկման համար հրավիրված հատուկ նիստին մասնակցել են կազմակերպության բոլոր անդամների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Նելսոն Հոլիլալա Մանդելան Հարավային Աֆրիկայի առաջին սեւամորթ նախագահն էր: Նա մարդու իրավունքների համար պայքարի ամենավառ ակտիվիստներից է, եւ պայքարել է ապարտեիդի տարիներին, որի համար էլ դատապարտվել է ցմահ բանտարկության, բայց 27 տարի ազատազրկումից հետո կարողացել է հասնել նրան, որ 1990թ. փետրվարին ազատ արձակվի: 1993թ. Մանդելան ստացել է Նոբելյան մրցանակ:
Նոյյան տապան  -   Իրավունք