Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ցոլակ Անանիկյանը<br /> նոկաուտով հաղթեց իր ավստրալացի հակառակորդին<br />


Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ցոլակ Անանիկյանը
նոկաուտով հաղթեց իր ավստրալացի հակառակորդին

  • 14-05-2009 18:36:00   | Չեխիա  |  Սպորտ
ՈՒՍՏԻ ՆԱԴ ԼԱԲԵՄ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում շարունակվում է բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Մայիսի 13-ին իրենց մենամարտերը տանուլ տվեցին Դերենիկ Գիժլարյանը (54 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ) եւ Սամվել Մաթեւոսյանը (69 կգ): Գերազանց հանդես եկավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ցոլակ Անանիկյանը (91 կգ), ով նոկաուտով հաղթեց իր ավստրալացի հակառակորդին: Ըստ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնի հաղորդագրության, մայիսի 14-ին ռինգ են դուրս գալու Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ) եւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ): Իսկ մասյիսի 15-ին պայքարի մեջ կմտնի նաեւ Եվրոպայի չեմպիոն, 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, ով այս անգամ հանդես կգա 51 կգ քաշային կարգում, քանի որ այս մրցաշարում իր քաշում մրցակից չկա:
Նոյյան տապան  -   Սպորտ