Համահայկական խաղերի ծրագրով բասկետբոլի եւ ֆուտբոլի<br /> մրցումները կմեկնարկեն օգոստոսի 9-ին<br />


Համահայկական խաղերի ծրագրով բասկետբոլի եւ ֆուտբոլի
մրցումները կմեկնարկեն օգոստոսի 9-ին

  • 13-05-2009 15:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Անի պլազա» հյուրանոցային համալիրում մայիսի 13-ին տեղի ունեցավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀՄ) գործկոմի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 12 հարց, որոնք առնչվում էին խաղերի ծրագրով օգոստոսի 9-16-ին բաստկետբոլի եւ ֆուտբոլի մրցաշարերի անցկացմանը: Անկողմնակալ մրցավարություն ապահովելու համար խաղերի գլխավոր մրցավար Եղիշե Դավթյանն առաջարկեց թիմերի հետ Հայաստան գործուղել նաեւ մրցավարների: Նշվեց, որ նկատի ունենալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կազմկոմիտեն ուսումնասիրել է հյուրանոցային ցանցը եւ կազմել առավել մատչելի գներով համալիրների ցանկը (օրական 20-ից 50 ԱՄՆ դոլար արժողությամբ): Հայտերը պետք է ներկայացնել մինչեւ հունիսի 10-ը: Նիստում գործկոմի կազմը համալրեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը: Տեղի ունեցավ նաեւ ՀԽՀԿ-ի նոր կայքի շնորհանդեսը: Նիստի աշխատանքներն ամփոփեց ՀԽՀԿ-ի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ