Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն արժանացել է Հյուսթոնի<br /> կինոփառատոնի Պլատինե մրցանակին<br />


Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն արժանացել է Հյուսթոնի
կինոփառատոնի Պլատինե մրցանակին

  • 08-05-2009 16:18:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 17-26-ին Հյուսթոնի (ԱՄՆ) 42-րդ համաշխարհային կինոփառատոնում կայացել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Ֆիլմն ընդգրկված էր փառատոնի REMI մրցանակին հավակնող ֆիլմերի շարքում եւ արժանացել է Պլատինե մրցանակի: Ինչպես մայիսի 8-ի ասուլիսում հայտնեց Հ.Խաչատրյանը, այնուհետեւ` ապրիլի 24-ից մայիսի 3-ը, ֆիլմը մասնակցել է Սիրակուզայի միջազգային փառատոնին եւ արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին: «Սահմանը» պոետիկ դրամա է հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին, որի օգնությամբ վեր են հանվում 2 հարեւան ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բարդ հիմնախնդիրները, սահմանամերձ գյուղի կենցաղը, մարդկանց կրոնական ու մշակութային առօրյան: Նշենք, որ «Սահման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հունվարի 24-ին Ռոտտերդամի 38-րդ փառատոնի շրջանակներում: Ֆիլմը մեծ արձագանք է գտել եվրոպական մամուլում: Հ.Խաչատրյանի խոսքերով, «Սահմանից» բացի Սիրակուզայի փառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագրում ներկայացվել է նաեւ Արտակ Մովսիսյանի 10 րոպեանոց «21-րդ դարի վանդալներ» ֆիլմը, որում ներկայացված է 1915թ.-ի Հայոց ցեղասպանության, Ջուղայի խաչքարերի ոչնչացման պատմությունը: Ռեժիսորի խոսքերով, ֆիլմն արժանացել է օտարերկրյա կինոքննադատների դրվատանքին եւ դարձել փառատոնի ամենաքննարկվող ֆիլմերից մեկը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play