Նալչիկի միջազգային մրցաշարում երկիշխանություն է<br />


Նալչիկի միջազգային մրցաշարում երկիշխանություն է

  • 29-04-2009 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 28-ին Նալչիկում ավարտվող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին` 12-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Գատա Կամսկու (ԱՄՆ) հետ: Սպիտակներով ոչ-ոքի խաղաց նաեւ Վլադիմիր Հակոբյանը Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Լ.Արոնյանն ու Պետեր Լեկոն (Հունգարիա) 7,5-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: 3-5-րդ տեղերն են կիսում Վլադիմիր Հակոբյանը, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Պավել Էլյանովը (Ուկրաինա)` 6,5-ական միավորով: Վերջին փուլում միմյանց հետ մրցում են առաջատարներ Արոնյանն ու Լեկոն, իսկ Հակոբյանի մրցակիցը Էլյանովն է: Արտյոմ Բաղդասարյանը 3-րդ տեղը գրավեց Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարում Սանկտ Պետերբուրգում անցկացվեց ձյուդոյի միջազգային երիտասարդական մրցաշար: Հայաստանի 6 պատվիրակներից միայն Արտյոմ Բաղդասարյանը (73կգ, Գյումրի) գրավեց 3-րդ տեղը: Հայաստանի բասկետբոլի առաջնությձունում հայտավորված են միայն Երեւանի եւ Գյումրիի թիմերը Ապրիլի 20-ին մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի առաջնությունը: Մասնակցում են տղամարդկանց եւ կանանց 6-ական թիմեր, որոնք ներկայացնում են միայն Երեւան եւ Գյումրի քաղաքները: Հանդիպումներն անցկացվում են փոխայցելությունների մրցակարգով: Աչքի ընկած մարզիկ-մարզուհիները կմասնակցեն համահայկական խաղերի ծրագրով Երեւանում օգոստոսի 9-17-ը անցկացվելիք բասկետբոլի մրցաշարին:
Նոյյան տապան  -   Սպորտ