ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք<br /> կանցկացնի «Այգ» մարզահանգրվանում<br />


ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք
կանցկացնի «Այգ» մարզահանգրվանում

  • 23-04-2009 14:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 26-ից մայիսի 9-ը Արարատի «Այգ» մարզահանգրվանում ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը: Մարզումներում ընդգրկված է 24 մարզիկ: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը մի խումբ վարպետների կուղեկցի Չեխիայի «Ուստինա նադ Լաբենի» միջազգային ավանդական մրցաշարին: Այն տեղի կունենա մայիսի 12-17-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ