Հայաստանում 2009թ.-ի առաջին եռամսյակում արձանագրվել է<br /> ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման 2 321 դեպք<br />


Հայաստանում 2009թ.-ի առաջին եռամսյակում արձանագրվել է
ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման 2 321 դեպք

  • 03-04-2009 18:28:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին արձանագրել է ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման 2 321 դեպք, այդ թվում 1 174-ը` Երեւանում, իսկ 1 147-ը` հանրապետության տարբեր մարզերում: Նշված խախտումներով ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ 192 մլն 625 հազար դրամի տուգանք, այդ թվում Երեւանում` 108 մլն 175 հազար, մարզերում` 84,45 մլն դրամ: Երկրորդ եւ ավելի անգամ խախտումներ թույլ տված 261 տնտեսվարող սուբյեկտներից 246-ի նկատմամբ բացի տուգանքից կիրառվել է գործունեության կասեցում 5 եւ 10 օրով: Ըստ կոմիտեի Հարկային ծառայության տարածած հաղորդագրության, խախտումների մեծ մասն արձանագրվել է մանրածախ առեւտրի, հանրային սպասարկման, ավտոսպասարկման եւ բենզալցման կետերում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն