Գեղարվեստական խորհուրդը չի կարող թատրոն ղեկավարել,- գտնում<br /> է Երվանդ Ղազանչյանը<br />


Գեղարվեստական խորհուրդը չի կարող թատրոն ղեկավարել,- գտնում
է Երվանդ Ղազանչյանը

  • 23-03-2009 16:56:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը ավելի քան մեկ տարի է աշխատում է առանց գեղարվեստական ղեկավարի: Ինչպես մարտի 23-ի ասուլիսում վստահեցրեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, իրենք ոչ մի խնդիրներ չեն ունեցել, աշխատել են բնականոն եւ ծանրաբեռնված: Նրա խոսքերով, այսօր ինքը միաձնյա չի ղեկավարում թատրոնը: «Մենք ունենք գեղարվեստական խորհուրդ, որի անդամներից յուրաքանչյուրը կարող է գեղարվեստական ղեկավար լինել»,- ասաց Կ.Հովհաննիսյանը: Սակայն, Հ.Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի կարծիքով, «որեւէ թատրոն առանց գեղարվեստական ղեկավարի չի կարող ապրել»: Ըստ նրա, թեեւ օպերային թատրոնում մեծ գործեր են բեմադրվում, սակայն հեռանկարային խաղացանկի եւ ազգային խաղաթատրոնի իմաստով անհրաժեշտ է գեղարվեստական ղեկավար ունենալ: «Գեղարվեստական ղեկավար նշանակում է խաղացանկի ընդհանուր սկզբունք եւ դավանանք: Ութ, տաս հոգանոց գեղարվեստական խորհուրդը չի կարող թատրոն ղեկավարել»,- գտնում է Ե.Ղազանչյանը: Իսկ ընդհանրապես մշակույթի, այդ թվում օպերային թատրոնի զարգացման համար Կ.Հովհաննիսյանի գնահատմամբ, անհրաժեշտ են լավ պայմաններ եւ բավարար ֆինանսավորում: Ըստ նրա, չնայած վերջին տարիներին աճել են պետական ֆինանսավորման ծավալները, սակայն դրանք բավարար չեն օպերային թատրոնի զարգացման, ստեղծագործական առաջընթացի համար: Այդ առումով, ըստ Կ.Հովհաննիսյանի, օպերային թատրոնի ստեղծագործական կազմը այսօր անում է անհնարինը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play