Երեւանի Ավ.Իսահակյանի անվ.գրադարանը գործում է «Յունիինվեստ»<br /> ընկերության տրամադրած նոր տարածքում<br />


Երեւանի Ավ.Իսահակյանի անվ.գրադարանը գործում է «Յունիինվեստ»
ընկերության տրամադրած նոր տարածքում

  • 19-03-2009 21:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Ավ.Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը 2009թ.-ի մարտից գործում է նոր` Նալբանդյան 4/1 հասցեում գտնվող տարածքում: Հիմնովին վերանորոգված 1 255 քառ. մ մակերեսով տարածքը գրադարանին տրամադրվել է «Յունիինվեստ» ներդրումային ընկերության կողմից` երկու տարի ժամկետով, իսկ գրադանի նախկին շենքի տեղում եւ հարակից տեղանքում ընկերությունն կառուցում է «Ամիրյան Պլազա» բիզնես-մշակութային կենտրոնը: Երկու տարի հետո գրադարանը կտեղափողվի «Ամիրյան Պլազա»: Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը մարտի 19-ի ասուլիսում հայտնեց, որ նոր տարածքում ներդրվել են համապատասխան ջեռուցման, օդափոխման եւ հակահրդեհային համակարգեր, ստեղծվել է համակարգչային ցանց: «Յունիինվեստ»-ի աջակցությամբ ձեռք են բերվել նաեւ ժամանակակից կահույք եւ անհրաժեշտ տեխնիկա: Գրադարանի ընթերցասրահներում եւ «Ամերիկյան անկյունում» ներդրվել է նաեւ ձայնամեկուսացման համակարգ: Հ.Կարապետյանի խոսքերով, Ավ.Իսահակյանի անվան գրադարան տարեկան հաճախում են 30-35 հազար, իսկ օրեկան` 700-1000 ընթերցողներ: Միայն կենտրոնական գրադարանում պահվում է շուրջ 400 հազար կտոր գիրք, իսկ մայրաքաղաքում տեղակայված 7 մասնաճյուղերի հետ միասին` 700 հազար գիրք: Գրադարանը համագործակցում է նաեւ հանրապետության եւ արտասահմանայան այլ գրադարանների հետ: Ավ.Իսահակյանի անվ. գրադարանի կենտրոնական նոր տարածքի մակերեսը 455 քմ մետրով գերզանցում է նախորդ տարածքի մակերեսը: Ներկայումս գրադարանն ունի 18 բաժիններ, այդ թվում` ընդարձակ գրապահոցներ եւ երկու ընթերցասրահներ: Ցուցահանդեսների, գրքերի շնորհանդեսների, գրական երեկոների կազմակերպման համար նոր տարածքում կառուցվել է նաեւ համապատասխան դահլիճ: Գրադարանի օգտագործմանն է հանձնվել նաեւ ոչ մեծ ամառային այգի: «Յունիինվեստ» ընկերության տնօրեն, հայկական «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ եւ բանկի հիմնադիր ռուսաստանյան «Յունիաստրում Բանկ»-ի նախագահ Գագիկ Զաքարյանը հայտնեց, որ գրադարանին աջակցությունը Հայաստանում «Յունիինվեստ»-ի կողմից իրականցվող սոցիալական եւ մշակութային աջակցության ծրագրերի մասն է կազմում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play