Հայաստանի առաջնության արդյունքներով կազմավորվել է<br /> բռնցքամարտի պատանեկան հավաքականը <br />


Հայաստանի առաջնության արդյունքներով կազմավորվել է
բռնցքամարտի պատանեկան հավաքականը

  • 09-03-2009 17:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 3-8-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ սիրողական բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին 13 քաշային կարգերում մասնակցեցին 153 պատանի մարզիկներ հանրապետության գրեթե բոլոր մարզերից: Ըստ քաշային կարգերի չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Կորյուն Սողոմոնյանը (46 կգ, Երեւան, «Դինամո», ԵՕՀՊՔ), Հարություն Մաղաքյանը (48 կգ, Շիրակ), Զավեն Այվազյանը (50 կգ, Լոռի) Անդրանիկ Հլոյանը (52 կգ, Շիրակ), Ջոնիկ Տոնոյանը (54 կգ, Շիրակ), Արայիկ Հարությունյանը (57 կգ, Լոռի), Արսեն Հայրապետյանը (60 կգ, Երեւան, «Դինամո»), Հարություն Սարիբեկյանը (63 կգ, Կոտայք), Գարիկ Թովմասյանը (66 կգ, Երեւան, «Դինամո», ԵՕՀՊՔ), Միսակ Մարտիրոսյանը (70 կգ, Լոռի), Սամվել Ոսկանյանը (75 կգ, Երեւան, ԵՕՀՊՔ), Ալեքսան Նազանյանը (80 կգ, Երեւան) եւ Վախթանգ Մկրտչյանը (80+ կգ, Երեւան): Լավագույն տեխնիկատակտիկական պատրաստվածության գավաթին արժանացավ Ջ.Տոնոյանը, իսկ հաղթանակի ձգտումի համար հատուկ մրցանակի` Կ.Սողոմոնյանը: Առաջնության արդյունքների հիման վրա կազմավորվել է բռնցքամարտի ՀՀ պատանեկան հավաքականը` ընդհանուր թվով 32 մարզիկ: Հայաստանի չեմպիոններից բացի հավաքականը համալրվել է առաջնության մասնակցած լավագույն մարզիկներով: Հենց այս կազմով էլ հավաքականը կներկայանա մայիսի 23-30-ին Երեւանում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի Մամուլի կենտրոնից, մոտ 10 օրից պատանի բռնցքամարտիկները Աբովյան քաղաքում կանցկացնեն ուսումնամարզական հավաք:
Նոյյան տապան  -   Սպորտ