Էլինա Դանիելյանը կմասնակցի «Գրան պրի» կանանց առաջին<br /> մրցաշարին<br />


Էլինա Դանիելյանը կմասնակցի «Գրան պրի» կանանց առաջին
մրցաշարին

  • 05-03-2009 16:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 6-20-ին Ստամբուլում ՖԻԴԵ-ի որոշմամբ առաջին անգամ կանցկացվի կանանց «Գրան պրի» մրցաշար` 12 շախմատիստուհիների մասնակցությամբ: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի պաշտոնական հրավերով մրցաշարին կմասնակցի նաեւ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: «Գրան պրի»-ն բաղկացած է 6 մրցաշարից եւ յուրաքանչյուրի մրցանակային հիմնադրամը 40 հազար դոլար է:
Նոյյան տապան  -   Սպորտ