Կապանի «Գանձասարը» անմասն մնաց Աշգաբադում խաղարկված<br /> մրցանակներից<br />


Կապանի «Գանձասարը» անմասն մնաց Աշգաբադում խաղարկված
մրցանակներից

  • 02-03-2009 15:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԱՇԳԱԲԱԴ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշգաբադում փետրվարի 28-ին ավարտվեց Թուրքմենստանի նախագահի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը: Կապանի «Գանձասարը» կիսաեզրափակիչում ոչ-ոքի` 1:1, խաղաց Լատվիայի «Պոնտոյի» հետ: Մրցակարգով նշանակվեցին 11 մետրանոց տուգանայիններ, եւ արդյունքում 3:2 հաշվով հաղթեցին լատվիացիները: 3-րդ տեղի համար պայքարում «Գանձասարը» զիջեց Թուրքմենստանի «Աշգաբադին»` 1:2, եւ անմասն մնաց խաղարկված պարգեւներից:
Նոյյան տապան  -   Սպորտ