Ապրիլի 1-ից Հայաստանում կբարձրանան գազի, ջրի եւ<br /> էլեկտրաէներգիայի սակագները<br />


Ապրիլի 1-ից Հայաստանում կբարձրանան գազի, ջրի եւ
էլեկտրաէներգիայի սակագները

  • 27-02-2009 17:34:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀԱյաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 27-ի նիստում որոշվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար ապրիլի 1-ից սահմանել հետեւյալ սակագները. ամսական մինչեւ 10 հազար խմ սպառում ունեցող գազի սակագինը 96 հազար դրամ, 10 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող` 7900 կկալ/ խմ ջերմարարություն ունեցող բնական գազի սակագինը` 215 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ, «Հայաստանի էլկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանվել է 30 դրամ` 1 կՎտ ժամի դիմաց: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպառողներին յուրաքանչյուր խմ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման համար սահմանվել է 179,78 դրամ սակագին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն