Արշակյան քույրերը Մոսկվա են մեկնելու միայն առաջին տեղի<br /> համար պայքարելու վճռականությամբ<br />


Արշակյան քույրերը Մոսկվա են մեկնելու միայն առաջին տեղի
համար պայքարելու վճռականությամբ

  • 16-02-2009 20:18:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եվրոտեսիլ-2009»-ում Հայաստանը ներկայացնելու իրավունք ստացած Ինգա եւ Անուշ Արշակյանները Մոսկվա են մեկնելու միայն առաջին տեղի համար պայքարելու վճռականությամբ: Մայիսին Մոսկվայում նրանք հանդես կգան «Նոր պար» երգով: Հայաստանյան մրցույթին հաջորդած ասուլիսի ժամանակ Արշակյան քույրերը հայտնեցին, որ այս հաղթանակն իրենց իրականացած երազանքն է, ու թեեւ երկար աշխատանքից հետո մի փոքր հոգնած են, բայց լի բացառապես դրական լիցքերով եւ հաղթելու մեծ պատրաստակամությամբ: Նրանց խոսքերով, համաեվրոպական երգի մրցույթում եկել է փոքր պետությունների ժամանակը, որոնք իրենց տարբերվող մշակույթով հետաքրքիր են Եվրոպային:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play